ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.06.2013
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «սահմանված» բառից հետո լրացնել «կարգով հաշվարկված» բառերով.
2) 2-րդ մասը «բավարարման» բառից հետո լրացնել «գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերը, դրամական բավարարման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «դրամական» բառը փոխարինել «` սույն օրենքով սահմանված կարգով որոշվող դրամական» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.06.2013
ՀՕ-64