ՕՐԵՆՔԸ
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1 . «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի «օտարերկրյա քաղաքացու» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի ամբողջ տեքստում «4-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
09.07.2013
ՀՕ-81