ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-222-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին կետի «բ» եւ «գ» ենթակետերում նշված գումարների չափերն ավելացնել 63.3-ական մլրդ դրամով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածով հաստատված ծախսերի եւ դեֆիցիտի գումարների չափերն ավելացնել 63,333,900.0 - ական հազար դրամով:
Հոդված 3.
Օրենքի 3-րդ հոդվածով հաստատված աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները.
ԸՆԴԱՄԵՆԸ | 63,333,900.0
|
այդ թվում՝ | |
Ա.Ներքին աղբյուրներ | 63,333,900.0
|
Հոդված 4.
Օրենքի 7-րդ հոդվածի աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.
Հոդված 5.
Օրենքի 8-րդ հոդվածի աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները.
այդ թվում` |
|
Հոդված 6. Օրենքի N 1 եւ N 4 հավելվածներում կատարել փոփոխություններ եւ լրացումներ` համաձայն սույն օրենքի համապատասխանաբար N 1 եւ N 2 հավելվածների:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի իրացումից ստացված մուտքերի եւ N 1 հավելվածով նախատեսվող «Ներմուծված գազի դիմաց փոխհատուցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին» ծախսային ծրագրի գծով կատարվող գործառնությունների» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ազատվում է գազի ձեռքբերման գործարքներից «Գազպրոմ էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ ձեւավորված պարտքը մարելու նպատակով 2013 թվականի պետական բյուջեից տրամադրվող 63,333,900.0 հազար դրամ գումարի մասով առաջացող ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունից: »:
Հոդված 8. Սույն օրենքի N 1 եւ N 2 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելվածներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.12.2013
ՀՕ-192