Armenian      
2013 թվականի պետական բյուջեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.12.2013

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-222-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին կետի «բ» եւ «գ» ենթակետերում նշված գումարների չափերն ավելացնել 63.3-ական մլրդ դրամով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածով հաստատված ծախսերի եւ դեֆիցիտի գումարների չափերն ավելացնել 63,333,900.0 - ական հազար դրամով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածով հաստատված աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները.

հազար դրամներով

Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները
Մուտքերի գումարների փոփոխություն (ավելացումները բերված են դրական նշանով)
ԸՆԴԱՄԵՆԸ
63,333,900.0
այդ թվում՝
Ա.Ներքին աղբյուրներ
63,333,900.0

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.
 

հազար դրամներով

Բաժին
Խումբ
Դաս
Հատկացումների գումարների փոփոխություն (ավելացումները նշված են դրական նշանով)
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
63,333,900.0
այդ թվում`
04
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ
63,333,900.0
այդ թվում`
03
Վառելիք եւ էներգետիկա
63,333,900.0
02
Նավթամթերք եւ բնական գազ
63,333,900.0

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները.
 

հազար դրամներով

Բյուջետային ծախսերի տնտեսա•իտական դասակարգման հոդվածների անվանումները
Հատկացումների գումարների փոփոխություն (ավելացումները նշված են դրական նշանով)
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
63,333,900.0
այդ թվում՝
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
63,333,900.0
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
63,333,900.0
այլ ծախսեր
63,333,900.0

Հոդված 6. Օրենքի N 1 եւ N 4 հավելվածներում կատարել փոփոխություններ եւ լրացումներ` համաձայն սույն օրենքի համապատասխանաբար N 1 եւ N 2 հավելվածների:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի իրացումից ստացված մուտքերի եւ N 1 հավելվածով նախատեսվող «Ներմուծված գազի դիմաց փոխհատուցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին» ծախսային ծրագրի գծով կատարվող գործառնությունների» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ազատվում է գազի ձեռքբերման գործարքներից «Գազպրոմ էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ ձեւավորված պարտքը մարելու նպատակով 2013 թվականի պետական բյուջեից տրամադրվող 63,333,900.0 հազար դրամ գումարի մասով առաջացող ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունից: »:

Հոդված 8. Սույն օրենքի N 1 եւ N 2 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 



Հավելվածներ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2013
ՀՕ-192