Armenian      
Հյուպատոսական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Հյուպատոսական  ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24.

1. Հյուպատոսական հաշվառումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեկնող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրենց անհատական տվյալները լիազոր պետական մարմնին կամավոր հայտնելու գործընթաց է:

2. Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաեւ բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կանգնելու համար իրենց անհատական տվյալները կարող են ներկայացնել անձամբ, փոստով կամ հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով:

4. Հյուպատոսական հաշվառման կանգնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

17.07.2014
ՀՕ-91