ՕՐԵՆՔԸ
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարություն՝ ազգային եւ կրոնական ավանդույթների համաձայն՝ մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելուց կամ աճյունասափորը հուշապատում տեղադրելուց առաջ հրաժեշտի արարողություն:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության իրականացումը
1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարությունը կազմակերպվում է կամավորության սկզբունքով՝ մահացածի հարազատների կամ հուղարկավորությունն ստանձնած անձանց նախաձեռնությամբ եւ կարող է իրականացվել՝
1) բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում.
2) եկեղեցիներում.
3) այն շենքերում եւ շինություններում, որտեղ իրականացվում են եւ (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները սահմանում է համայնքի ավագանին:
3. Քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ (կամ) մատուցելու թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
16.03.2015
ՀՕ-12