ՕՐԵՆՔԸ
«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-14-րդ կետերով.
«12) բեղմնականխում` անցանկալի հղիության կանխում տարբեր միջոցների եւ (կամ) մեթոդների կիրառմամբ.
13) անպտղություն` զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու եւ բեղմնականխման միջոցներ եւ (կամ) մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն, բացառությամբ կրծքով կերակրման կամ դաշտանադադարով պայմանավորված դեպքերի.
14) հարազատ` արյունակցական 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի կապ ունեցող անձ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետի «մեթոդների» բառը փոխարինել «միջոցների եւ մեթոդների» բառերով.
2) 8-րդ կետի «մեթոդներից» բառը փոխարինել «միջոցներից եւ (կամ) մեթոդներից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) վերնագրի «Բեղմնականխման միջոցների» բառերը փոխարինել «Բեղմնականխման միջոցների եւ (կամ) մեթոդների» բառերով.
2) 1-ին մասի «բեղմնականխման արդյունավետ միջոցներից» բառերը փոխարինել «բեղմնականխման արդյունավետ միջոցներից եւ (կամ) մեթոդներից» բառերով.
3) 2-րդ մասի «բեղմնականխման առկա միջոցների» բառերը փոխարինել «բեղմնականխման առկա միջոցների եւ մեթոդների» բառերով.
4) 3-րդ մասի «պտղաբերության կարգավորման միջոցների» բառերը փոխարինել «պտղաբերության կարգավորման միջոցների եւ (կամ) մեթոդների» բառերով.
5) 4-րդ մասի «բեղմնականխման միջոցները» բառերը փոխարինել «բեղմնականխման միջոցները եւ մեթոդները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «միջոցների ընտրության» բառերը փոխարինել «միջոցների եւ մեթոդների» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «18-35 տարեկան» բառերը փոխարինել «նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20-35 տարեկան» բառերով.
2) 2-րդ մասի «(18 տարեկանից սկսած)» բառերը փոխարինել «(նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20 տարեկանից սկսած)» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
15.05.2015
ՀՕ-24