Armenian      
Մարդահամարի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.05.2015

Հոդված 1. «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՕ-13 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին եւ 12-րդ հոդվածներում, 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «անհատական» բառը փոխարինել «անձնական» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «գ» կետում «(անհատական) տեղեկատվության» բառերը փոխարինել «(անձնական) տվյալների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում «անհատական տեղեկություններին» բառերը փոխարինել «անձնական տվյալներին» բառերով:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.06.2015
ՀՕ-55