Armenian      
Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.05.2015

Հոդված 1.   «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Անհատական տվյալների մասին» բառերը փոխարինել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 8-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «անհատական» բառը փոխարինել «անձնական» բառով: 
  
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.06.2015
ՀՕ-53