ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 23.06.2015
Հոդված 1. «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-78-Ն օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 6-րդ եւ 8-րդ մասերի «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով.
2) 7-րդ մասի «պետական պարտքը» բառերը փոխարինել «կառավարության պարտքը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
14.07.2015
ՀՕ-97