ՕՐԵՆՔԸ
«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-254-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին եւ 6.2-րդ կետերով.
«6.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.
6.2) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.»։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը Խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին եւ նրա նկատմամբ կիրառում է խրախուսման եւ պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:».
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4 ․ Տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է, ինչպես նաեւ նրա (նրանց) նկատմամբ խրախուսման եւ կարգապահական տույժի միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:».
3) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում Խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.».
4) 5-րդ մասի 5-րդ կետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «Խորհրդի հավանությանն արժանացած» բառերով.
5) 5-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաեւ աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի եւ պատասխանատվության միջոցներ.»:
Հոդված 3 ․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
26.04.2016
ՀՕ-35