ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.12.2016
Հոդված 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի 12-րդ հոդվածի երրորդ պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության նախագահին եւ» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
14.01.2017
ՀՕ-11