Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-243-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «կատարելու» բառը փոխարինել «կատարելու, այդ թվում՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային հարկ (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. 2018 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե, ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների, անձը վճարել է շահութահարկ:».

4) 5-րդ մասը «հարկ» բառից հետո լրացնել «կամ շահութահարկ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. շահութահարկի հարկման բազա (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ) համարվող եկամտի (եթե առկա է), հաշվարկված եւ վճարած շահութահարկի (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ եկամտային հարկի) չափը, հարկը վճարելու օրը, ամիսը եւ տարին.».

2) 4-րդ կետի «բ» ենթակետի «եկամտային հարկի» բառերը փոխարինել «շահութահարկի (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ եկամտային հարկի)» բառերով.

3) 6-րդ կետի «արտոնագրային վճար» բառերը փոխարինել «արտոնագրային հարկ (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը՝ արտոնագրային վճար)» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-287-Ն