Armenian      
Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2019
Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ», «ժգ», «ժդ» կետերով.

«ժբ) ջրի արդարացի բաշխման նպատակով դիմել եւ ստանալ իր ներկայացուցչական գոտուց ընտրված ներկայացուցչից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ կազմված պլան ժամանակացույցը եւ ջրօգտագործողների փաստացի ներկայացված ջրման հայտերի հիման վրա տրամադրված ջրաքանակները.

ժգ) ոռոգման ջրի պաշարների դեֆիցիտի պայմաններում մասնակցել ջրօգտագործման պլանների, պլան ժամանակացույցի, ջրօգտագործողների անհատական պայմանագրի համապատասխան հավելվածների վերանայմանը.

ժդ) իրենց խախտված իրավունքը վերականգնելու նպատակով դիմել վեճեր լուծող հանձնաժողովին, ներկայացնել փաստարկներ եւ կարծիքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաեւ մասնակցել դրանց հետազոտմանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

26.11.2019
Երեւան
ՀՕ-208-Ն