ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.12.2019
Հոդված 1.
«Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունն իրականացնում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում եւ 27-րդ հոդվածի 1-ին մասում «սանիտարական-կարանտինային» բառերը փոխարինել «սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
11.12.2019
Երեւան
ՀՕ-260-Ն