Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.03.2020

Հոդված  1.  «Պետական  կենսաթոշակների  մասին»  2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասն առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը  բանկի կողմից  կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության  սահմանած կարգով:»:

Հոդված  2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:

2. Սույն օրենքի հրապարակումից հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է համապատասխան իրավական ակտը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

19.03.2020
Երեւան
ՀՕ-109-Ն