ՕՐԵՆՔԸ
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.03.2020
Հոդված 1.
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական կրթական հաստատություններում ընդունելությունը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով՝ ըստ լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատություններին հատկացված անվճար եւ վճարովի տեղերի, մրցութային հիմունքներով: Տարեկան անվճար տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
08.04.2020
Երեւան
ՀՕ-175-Ն