ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 401-րդ հոդվածի 1-ին մասում «0.075» թիվը փոխարինել «0.04» թվով:
Հոդված 2. Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասը «500 հազար» բառերից առաջ լրացնել «1 միլիոն» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2020 թվականի ապրիլի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04 տոկոսի չափով, այդ թվում` նաեւ այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը:
Սույն օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան` Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
27.04.2020
Երեւան
ՀՕ-220-Ն