Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.10.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի  հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 408-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացվող համալիր հարկային ստուգման արդյունքում հայտնաբերված` մինչեւ սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակահատվածներին վերաբերող իրավախախտումների նկատմամբ Օրենսգրքի  408-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տուգանքը չի կիրառվում, իսկ համալիր հարկային ստուգման արդյունքում կազմված ակտով արձանագրված տուգանքները հարկ վճարողին չեն առաջադրվում, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին կազմված ակտն Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն չի համարվել անբողոքարկելի:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.10.2020
Երեւան
ՀՕ-476-Ն