Օրենքը չի գործում:
Գործում է «««Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    
Պետական սահմանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.02.2021

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Oրենք) 14-րդ հոդվածը՝

1) «սահմանային,» բառից հետո լրացնել «ավտոտրանսպորտային,» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման    նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը «սահմանային,» բառից հետո լրացնել «ավտոտրանսպորտային,» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

04.03.2021
Երեւան
ՀՕ-75-Ն