Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.03.2021
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:

2) 3-րդ մասի 6-րդ կետի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դիմելու եւ անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում վերականգնում են կենսաթոշակ ստանալու իրավունքը ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.04.2021
Երեւան
ՀՕ-161-Ն