ՕՐԵՆՔԸ
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 5-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման նպատակով մարտական զենք օգտագործվում է նաեւհակակոռուպցիոն կոմիտեում:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հակակոռուպցիոն կոմիտեում մարտական զենքի եւնրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները) սպառազինման ընդունելու, մարտական եւայլ զենքի, դրա փամփուշտների եւռազմամթերքի շրջանառության, ինչպես նաեւմարտական զենքի առնչությամբ ծագող այլ հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենքով պետական ռազմականացված կազմակերպություններին առնչվող համապատասխան կարգավորումները եւդրանցից բխող՝ Կառավարության որոշումները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
17.04.2021
Երեւան
ՀՕ-153-Ն