Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.05.2022
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված են սույն օրենքով սահմանվածից տարբեր նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «եւ բնակվելու» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերում «արտոնյալ կենսաթոշակի» բառերը փոխարինել «արտոնյալ պայմաններով կենսաթոշակի» բառերով.

2) 4-րդ մասը «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե հաշմանդամ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե կերակրողի զոհվելը (մահանալը) հատուցման դեպք է համարվում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե անձը հաշմանդամ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «խմբերի)» բառից հետո լրացնել «, նվազագույն կենսաթոշակի չափից ոչ պակաս չափով,» բառերով.

2) 3-րդ մասի «Կառավարության սահմանած նվազագույն» բառերը փոխարինել «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական» բառերով:

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե կերակրողի զոհվելը (մահանալը) հատուցման դեպք է համարվում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:»:

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչեւ 26 տարեկան զավակի համար՝ մահացած կերակրողի՝

ա. 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումն ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

2) երկու ծնողին կորցրած յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչեւ 26 տարեկան զավակի համար՝ մահացած կերակրողի՝

ա. 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումն ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

3) ընտանիքի՝ սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար՝ մահացած կերակրողի՝

ա. 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումն ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:».

2) 2-րդ մասը «չափը» բառից հետո լրացնել «, նվազագույն կենսաթոշակի չափից ոչ պակաս չափով,» բառերով.

3) 3-րդ մասի «Կառավարության սահմանած նվազագույն» բառերը փոխարինել «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչեւ 26 տարեկան զավակի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սույն օրենքով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկից:»:

Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «9-րդ հոդվածի 2-րդ» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 1-ին» բառերով, իսկ «կենսաթոշակ նշանակելիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ» բառերը՝ «կենսաթոշակի դեպքում՝ սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած՝ այլ գործունեության ժամանակահատվածները» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի՝ հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) խնամակալ ճանաչված անձի՝ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը՝ տասը տարուց ոչ ավելի.».

4) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.

«1.1. 1992 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝

1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ եւ

2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

1.2. Սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը:».

3) 6-րդ մասը «Աշխատանքային ստաժը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը,» բառերով:

Հոդված 16. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «սահմանած կարգով» բառերից հետո լրացնել «կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից՝ անձամբ կենսաթոշակառուի ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա» բառերով:

Հոդված 18. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

«15. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան՝ կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 19. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը «ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու» բառերից հետո լրացնել «, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու» բառերով:

Հոդված 20. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո» բառերը փոխարինել «նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետի «նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո» բառերը փոխարինել «նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո» բառերով.

3) 5-րդ մասը «(ոչ հավաստի) փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «(տեղեկատվություն)» բառով:

Հոդված 21. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ կերակրողի (որի զոհվելու (մահանալու) դեպքում նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ) զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու)» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին կետերով եւ այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.».

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 5.1-ին կետերով եւ այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի)՝ նրանց հետ համատեղ հաշվառումից դուրս գալու դեպքում.».

4) 1-ին մասի 5-րդ կետը «անցնելու,» բառից հետո լրացնել «բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի,» բառերով.

5) 1-ին մասի 6-րդ կետը «իրավունքը դադարելու» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու» բառերով.

6) 1-ին մասի 8-րդ կետից հանել «եւ մեկամսյա ժամկետում չհաշվառվելու» բառերը.

7) 1-ին մասի 9-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, եթե այդ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ» բառերով.

8) 1-ին մասի 11-րդ կետը «կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում» բառերից հետո լրացնել «, եթե այդ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ» բառերով.

9) 3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի «օրվանից» բառը փոխարինել «ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով.

10) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ կետերով.

«3.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ եւ 5.1-ին կետերով, այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ աշխատանքից ազատվելու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո գրավոր դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3.2) սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ անձի՝ մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով համատեղ հաշվառվելու եւ գրավոր դիմելու դեպքում՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.».

11) 3-րդ մասի 5-րդ կետի «լրանալուց» բառը փոխարինել «լրանալու ամսվանից» բառերով, իսկ «օրվանից» բառը՝ «ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո փաստաթուղթը ներկայացնելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով.

12) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու եւ գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.».

13) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին եւ 6.2-րդ կետերով.

«6.1) սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու՝ կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու եւ գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

6.2) կենսաթոշակ ստանալու իրավունքը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու) հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ հատուցման գումար վճարելը դադարեցնելու օրվանից, եթե այդ մասին տեղեկանքը եւ գրավոր դիմումը ներկայացվում են այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու օրվանից.».

14) 3.3-րդ մասը «ստացված կենսաթոշակի գործի» բառերից հետո լրացնել «(դիմումի)» բառով, իսկ «հիման վրա կենսաթոշակ նշանակելիս» բառերից հետո՝ «կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, իսկ կենսաթոշակի» բառերով.

15) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ եւ 5-7-րդ կետերի հիման վրա վերականգնվելու կամ կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-ին եւ 2.2-րդ կետերի հիման վրա դադարեցված լինելու դեպքում՝ դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունն ստացվելու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ 14 տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում)՝ նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ.».

16) 4-րդ մասի 2-րդ կետից հանել «3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա վերականգնվելու դեպքում՝ անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ» բառերը:

Հոդված 22. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «առկա է անձի գրավոր դիմումը (համաձայնությունը) այդ մասին» բառերը փոխարինել «կենսաթոշակը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարելը հայտնաբերելու ամսվան հաջորդող 1 տարվա (12 ամսվա) ընթացքում անձը ներկայացնում է ավել վճարված կենսաթոշակի գումարը վերադարձնելու մասին գրավոր դիմում (համաձայնություն)» բառերով.

2) 7-րդ մասի «օրվան» բառը փոխարինել «ամսվան» բառով եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասում նշված 3 տարվա (36 ամսվա) ժամկետը չի կիրառվում եւ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները ամբողջությամբ հետ են գանձվում, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է՝

1) կենսաթոշակառուի մահվան ամսվան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում այդ պայմանագրի անդամ (մասնակից) պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետեւանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքերում կենսաթոշակից պահումների կատարումն ապահովում է (պահումը կատարում է) միայն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը:»:

Հոդված 23. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ միաժամանակ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող եւ նույն կերակրողի զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը չի վերահաշվարկվում, որեւէ հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում:»:

Հոդված 24. Օրենքի 1-ին հավելվածում՝

1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում (փոխանցվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին) աշխատավարձի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Կենսաթոշակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետներից ուշացնելու կամ միջազգային կազմակերպությունների վարձու աշխատողների համար անձնավորված հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու համար տույժեր եւ տուգանքներ չեն հաշվարկվում: Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետական հաշվին մուտքագրելու օրը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտերը եւ անձնավորված հաշվարկները ներկայացնելու (այդ թվում՝ դրանցում տվյալները լրացնելու) առանձնահատկությունները եւ ժամկետները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 25. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

19.05.2022
Երեւան
ՀՕ-113-Ն