ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 343-րդ հոդվածի 5-րդ մասի 4.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4.1) հսկիչ գնման արդյունքում «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու խախտումներ հայտնաբերելու դեպքում.»:
Հոդված 2. Օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների եւ հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաեւ արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ):»:
Հոդված 3. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասում «ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների,» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված եւ Կառավարության սահմանած կարգով ներկայացվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 419-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի կամ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի կամ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:».
2) 10-րդ մասի «վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ չունենալու կամ այդ գործիքների միջոցով վճարումներ չընդունելու» բառերը փոխարինել «վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու» բառերով.
3) 11-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.07.2022
Երեւան
ՀՕ-299-Ն