Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2022
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը երկրորդ տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«Հիդրոէներգետիկ նպատակով 0.1»:

Հոդված 2. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը «վճար վճարողները» բառերից հետո լրացնել «մակերեւութային ջրերի օգտագործված պաշարների եւ» բառերով, «շահագործում են» բառերից հետո՝ «տվյալների առցանց փոխանցմամբ» բառերով, իսկ նույն մասի «Արդյունահանված» բառը փոխարինել «Օգտագործված եւ արդյունահանված» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 214-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «ծավալը» բառից հետո լրացնել «(հաշվետու ժամանակաշրջանում ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալը)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Բնօգտագործման վճար վճարողների կողմից մակերեւութային ջրերի համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները հաշվարկվում են (այդ թվում` հարկային մարմնի կողմից)` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման ծավալները եւ Օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.07.2022
Երեւան
ՀՕ-320-Ն