ՕՐԵՆՔԸ
«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 14.09.2022
Հոդված 1.
«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ 250 օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» կետով.
«թ) տրամադրում է ԱՏԱ կառնետ (ժամանակավոր ներմուծման գրքույկ) հավաստագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ԱՏԱ կառնետ հավաստագրերը ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր են, որոնք օգտագործվում են ապրանքների ժամանակավոր ներմուծման համար, բացառությամբ տրանսպորտային միջոցների:»:
Հոդված 2.
Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2.ԱՏԱ կառնետ հավաստագրերի տրամադրման կարգը սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.10.2022
Երեւան
ՀՕ-351-Ն