Armenian      
Ռազմարդյունաբերական համալիրի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.10.2022

Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀO-16-Ն oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժգ) քաղաքացիական եւ ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը,»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

26.10.2022
Երեւան
ՀՕ-377-Ն