Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2022

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերության «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող» բառերով.

2)  2-րդ մասի «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, իսկ «հաշմանդամ ճանաչված» բառերը` «հաշմանդամություն ունեցող» բառերով.

3) 4-րդ մասի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետի «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «նա հաշմանդամ» բառերը` «նա հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

3) 8-րդ մասի առաջին պարբերության «Հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ նույն մասի երկրորդ պարբերության «խեղման» բառը` «վնասվածքի» բառով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով եւ «խեղման,» բառը հանել.

2) 4-րդ մասի «անձը հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 1-ին կետի «առաջին խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով,

բ. 2-րդ կետի «երկրորդ խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով,

գ. 3-րդ կետի «երրորդ խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով.

2) 2-րդ մասի «հաշմանդամության խմբերի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանների» բառերով:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «, խեղումը կամ ծագած» բառերը փոխարինել «կամ ձեռք բերած» բառերով:

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետի «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, իսկ «հաշմանդամ ճանաչված» բառերը` «հաշմանդամություն ունեցող» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ կետի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 2.1-ին կետի «առաջին խմբի հաշմանդամին» բառերը` «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում`

1) «ե» ենթակետի «վիրավորված, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն» բառերը փոխարինել «հիվանդություն ձեռք բերած կամ վնասվածք» բառերով.

2) «զ» ենթակետի «վիրավորվելու, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն» բառերը փոխարինել «հիվանդություն ձեռք բերելու կամ վնասվածք» բառերով:

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «առաջին խմբի հաշմանդամին» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով:

Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերության «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

2) 7-րդ մասի «Հաշմանդամության խումբը» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերով:

Հոդված 11. Օրենքի 36-րդ հոդվածի 4.1-ին մասից «կամ խեղման» բառերը հանել, իսկ նույն մասի «հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 12. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «հաշմանդամության խումբը» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերով, իսկ «հաշմանդամության խումբ» բառերը` «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան» բառերով:

Հոդված 13. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերության «բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով.

2) երկրորդ պարբերության «բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմին» բառերը` «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովին» բառերով:

Հոդված 14. Օրենքի 41-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 15-րդ կետի երրորդ պարբերության «հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ հաշմանդամություն ունեցող» բառերով.

2) 3-րդ մասի 4-րդ կետի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից» բառերը` «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից» բառերով.

3) 3-րդ մասի 7-րդ կետի առաջին պարբերության «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

4) 3.1-ին մասը «Հաշմանդամության» բառից հետո լրացնել «սահմանման» բառով, իսկ նույն մասի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, «հաշմանդամության նոր խմբի» բառերը` «ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի» բառերով.

5) 4-րդ մասի 2-րդ կետի «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից» բառերով, իսկ «տեղեկանք» բառը` «քաղվածք» բառով:

Հոդված 15. Օրենքի 44-րդ հոդվածում`

1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում կամ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման չներկայանալու եւ մահանալու դեպքում կամ այդ ժամկետում կրկնակի գնահատման ներկայանալու կամ վերագնահատման համար դիմելու, սակայն մինչեւ իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշում կայացվելը մահանալու դեպքում այդ անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ:

2. Ֆունկցիոնալության առաջնակի գնահատմամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող, բայց հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամություն ունեցող անձը մահացել է իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշումը կայացվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:».

2) 3-րդ մասի «, ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «հաշմանդամ» բառը` «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 16. Օրենքի 55-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի 1-ին կետի «առաջին խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակման» բառերով.

2) 4-րդ մասի 2-րդ կետի «երկրորդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակման» բառերով:

Հոդված 17. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ եւ 15-րդ մասերով.

«14. Սույն օրենքի` վնասվածք ստացած անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած անձանց եւ նրանց ընտանիքների անդամների վրա:

15. Մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում`

1) անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:»:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

Հոդված 19. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.12.2022
Երեւան
ՀՕ-527-Ն