ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.12.2022
Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» 2004 թվականի մարտի 31-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումը
1. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները գործում են Փրկարար ծառայության կազմում:
2. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումն իրականացնում է Փրկարար ծառայության տնօրենը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում, 8-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ եւ 17-րդ հոդվածներում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Փրկարար ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.12.2022
Երեւան
ՀՕ-482-Ն