ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 1-ին մասի «գործառնության համար» բառերը փոխարինել «գործառնության, դրա համար» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) հարկային հաշվարկի լրացման կարգով սահմանված այլ տվյալներ:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հարկային մարմինը կարող է իր տեղեկատվական բազայում առկա տվյալների (այդ թվում՝ Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված) հիման վրա ինքնաշխատ նախալրացնել հարկային հաշվարկները:»:
Հոդված 2.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 147.1-ին հոդվածով.
«Հոդված 147.1. Սոցիալական ծախսերը
1. Սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովության գծով ծախսերը:
2. Սույն հոդվածով սահմանված սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը եւ փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում օրենսդրությամբ սահմանված՝ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվությունը չի լրացվում:».
2) 4-րդ մասի 2-րդ կետի «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով, իսկ նույն կետը «հաշվարկներ» բառից հետո լրացնել «(հայտարարագրեր)» բառով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):
Ֆիզիկական անձինք սույն մասով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում են հետեւյալ ժամկետներում.
1) 2023 թվականի հաշվետու տարվա համար՝
ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),
գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն.
2) 2024 թվականի հաշվետու տարվա համար՝
ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
է. սույն պարբերության 1-ին կետում նշված ֆիզիկական անձինք.
3) 2025 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Անկախ սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված կարգավորումներից՝ 2023 թվականի եւ 2024 թվականի հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չեն ներկայացնում այն անձինք, որոնց վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն՝ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտների մասով:».
4) 5-րդ մասի «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով:
Հոդված 4.
Օրենսգրքի 158-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «վճարումը» բառից հետո լրացնել «եւ սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը Օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված եւ (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 5
. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անկախ սույն գլխով սահմանված դրույթներից՝ Կառավարությունը կարող է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգ:»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք կարող են 2023 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող չորս հաշվետու տարիների մասով Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացած կամ ստացման ենթակա մինչեւ 12 միլիոն դրամ եկամուտների մասով օտարերկրյա պետություններում այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան հաշվարկված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկանքներ չներկայացնել հարկային մարմին:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետը կիրառվում է 2023 թվականի հարկային տարվա եւ հետագա հարկային տարիների համար ներկայացվող անհատական տեղեկությունների մասով:
4. Սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.12.2022
Երեւան
ՀՕ-593-Ն