Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Զենքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.12.2022

Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը «զինված ստորաբաժանումներում,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայությունում,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար Արտաքին հետախուզության ծառայության պետի միջնորդագրի հիման վրա զենքով պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.12.2022
Երեւան
ՀՕ-605-Ն