ՕՐԵՆՔԸ
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը «զինված ստորաբաժանումներում,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունում,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ե» կետի «ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ազգային անվտան՟գու՟թյան ծառայողներին» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պետական պահպանության ծառայության ծառայողներին երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար Պետական պահպանության ծառայության պետի միջնորդագրի հիման վրա զենքով պարգեւատրում է վարչապետը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.12.2022
Երեւան
ՀՕ-620-Ն