Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Զենքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.12.2022

Հոդված 1.  «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը «զինված ստորաբաժանումներում,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունում,» բառերով:

Հոդված  2.   Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ե» կետի «ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ազգային անվտան՟գու՟թյան ծառայողներին» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Պետական  պահպանության  ծառայության  ծառայողներին երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար Պետական պահպանության ծառայության պետի միջնորդագրի հիման վրա զենքով պարգեւատրում է վարչապետը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.12.2022
Երեւան
ՀՕ-620-Ն