ՕՐԵՆՔԸ
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ընդունվել է 17.01.2023
Հոդված 1.
«Օրգանական գյուղատնտեսության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի» բառերը փոխարինել «գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
08.02.2023
Երեւան
ՀՕ-16-Ն