ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) դեբետային գումար՝ Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հաշվանցման (պակասեցման) արդյունքում առաջացած՝ ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված` պետական բյուջեից փոխհատուցման ենթակա հարկի գումար կամ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված եւ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված նախորդ` ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկում ներառված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա հարկի գումարների դրական տարբերություն կամ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գումար.».
2) 8-րդ կետը «պարտավորությունների» բառից հետո լրացնել «, բացառությամբ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունների,» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) վարչական ակտի միասնական հաշիվ՝ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.».
4) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) միասնական հաշվի գումար՝ գումար, որով Օրենսգրքով սահմանված կարգով կարող են մարվել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, բացառությամբ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունների, որը կարող է առաջանալ՝
ա. միասնական հաշվին կատարված վճարումից,
բ. հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված) ներկայացման արդյունքում միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարներից,
գ. վարչական ակտի միասնական հաշվից միասնական հաշվին գումարների մուտքագրումից,
դ. հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկների հիման վրա հարկային մարմնի կողմից առաջադրված պարտավորությունների վերաբերյալ հարկային ծառայողի գործողության (անգործության) բողոքարկման մասով դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ավելացումից,
ե. միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարներից կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներից.».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.
«10.1) վարչական ակտի միասնական հաշվի գումար՝ գումար, որով Օրենսգրքով սահմանված կարգով կարող են մարվել հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված պարտավորությունները, որը կարող է առաջանալ՝
ա. վարչական ակտի միասնական հաշվին կատարված վճարումից,
բ. միասնական հաշվից վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումից,
գ. հարկային մարմնի ընդունած վարչական ակտի բողոքարկման մասով դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից կամ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ավելացումից,
դ. ստուգման կամ ուսումնասիրության արդյունքում պարտավորության պակասեցումից կամ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ավելացումից.»:
Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետի «է» ենթակետը, 51-րդ հոդվածի 7-րդ եւ 322-րդ հոդվածի 2-րդ մասերը «միասնական հաշվի» բառերից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված՝ Օրենսգրքով սահմանված հարկի, տույժի եւ (կամ) տուգանքի վճարումը կատարվում է ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:».
2) 4-րդ մասի «միասնական գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը» բառերը փոխարինել «համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը, իսկ միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին վճարման մասով` այդ հաշիվներին համապատասխան գումարների մուտքագրման օրը» բառերով.
3) 5-րդ մասը «Միասնական հաշվի» բառերից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվի» բառերով, իսկ «հաշվին» բառից հետո՝ «կամ վարչական ակտի միասնական հաշվին» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը, 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 108-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 109-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ, 112-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետերը «միասնական հաշվին» բառերից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվին» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասը «հարկ վճարողի պարտավորությունը» բառերից հետո լրացնել «, ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկում սահմանված չափից ավելի արտացոլված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարները՝ ավել ցույց տրված գումարների չափով» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «հաշվի» բառից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվի» բառերով, իսկ «հաշվից» բառից հետո՝ «կամ վարչական ակտի միասնական հաշվից» բառերով.
2) 1-ին եւ 2-րդ մասերից հանել «դրա գծով» բառերը.
3) 2-րդ մասի «հաշվի միջոցով» բառերը փոխարինել «հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի միջոցով» բառերով եւ նույն մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը, 73-րդ հոդվածի 12-րդ մասը, 444-րդ հոդվածի 11-րդ մասը, 449-րդ հոդվածի 1-ին մասը, 456-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝
1) 11-րդ մասի 1-ին կետի «գումարների» բառը փոխարինել «ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«12. Ակցիզային հարկի մասով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաեւ այն դեպքերում (ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացվելու դեպքում տվյալ հաշվարկն ակցիզային հարկի մասով հաշվի չի առնվում), երբ հարկային հաշվարկը վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որը միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից:»:
Հոդված 9. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում «10-11-րդ մասերով» բառերը փոխարինել «10-12-րդ մասերով» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝
1) «ա» ենթակետի «համար ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ» բառերը փոխարինել «վերջին օրը ներառյալ» բառերով.
2) «բ» ենթակետի «մինչեւ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ» բառերը փոխարինել «մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ» բառերով.
3) «գ» ենթակետից հանել «, եթե սույն ենթակետով այլ բան սահմանված չէ: ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված հարկային հայտարարագիրը մինչեւ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ ներկայացնելու եւ մինչեւ այդ օրը ԱԱՀ-ի լրացուցիչ գումարները վճարված լինելու դեպքում ներմուծման ճշտված հարկային հայտարարագրով արտացոլված ԱԱՀ-ի լրացուցիչ գումարները հաշվանցվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 74-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվում է որեւէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների մարմանը կամ սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին համապատասխան մուտքագրվում է միասնական հաշվին:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը կարող է ուղղվել որեւէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների մարմանը՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետի օրը կամ մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը՝ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ:
4. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետի օրը: Եթե որեւէ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից հետո ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:
5. Յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին:»:
Հոդված 12. Օրենսգրքի 75-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողը մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկ, եթե ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի 71-րդ հոդվածին համապատասխան ենթակա են հաշվանցման (պակասեցման) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում, կամ եթե ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների՝ Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտման արդյունքները ենթակա են արտացոլման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում:»:
Հոդված 13. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները մուտքագրվում են միասնական հաշվին Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում՝ նույն մասով սահմանված կարգով ու ժամկետներում, իսկ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում՝ Օրենսգրքի հարկային վարչարարության մասով սահմանված կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 14. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասում «Օրենսգրքի 403-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում է հարկային հաշվարկում հարկի գումարը պակաս ցույց տալ» բառերը փոխարինել «, եթե այն հանգեցրել է հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու, Օրենսգրքի 403-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում է որպես հարկային հաշվարկում հարկի գումարը պակաս ցույց տալ» բառերով:
Հոդված 15. Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝
1) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող՝ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվում է որեւէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների մարմանը կամ սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին համապատասխան մուտքագրվում է միասնական հաշվին:
3. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ակցիզային հարկի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը կարող է ուղղվել որեւէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների մարմանը՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետի օրը կամ մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը՝ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.
«4. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջանում է ակցիզային հարկի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետի օրը: Եթե որեւէ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից հետո ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջանում է ակցիզային հարկի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:
5. Յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին:»:
Հոդված 16. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները մուտքագրվում են միասնական հաշվին Օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում՝ նույն մասով սահմանված կարգով ու ժամկետներում, իսկ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում՝ Օրենսգրքի հարկային վարչարարության մասով սահմանված կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 17. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետի օրը, իսկ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի վճարման վերջնաժամկետից հետո տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող շահութահարկի հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջացող՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին շահութահարկի հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:»:
Հոդված 18. Օրենսգրքի 223-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «այդ թվում՝ սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի եւ հարկային տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը,» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի եւ հարկային տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը՝ որպես պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումար, մուտքագրվում է միասնական հաշվին մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետի օրը, իսկ տվյալ հարկային տարվա համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետից հետո տվյալ հարկային տարվա համար ներկայացվող ռոյալթիի հարկային հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջացող՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին ռոյալթիի հարկային հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:»:
Հոդված 19. Օրենսգրքի 319-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «որպես դեբետային գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար)» բառերը փոխարինել «որպես Օրենսգրքով սահմանված չափից ավել վճարված գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), որը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին» բառերով.
2) 3-րդ մասի «ճշտված հարկային հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված եւ նախորդ հարկային հաշվարկում» բառերը փոխարինել «՝ ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի ճշտված միասնական հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված եւ նախորդ հաշվարկում» բառերով, իսկ նույն մասի երկրորդ նախադասությունը «պարտավորություն» բառից հետո լրացնել «կամ դեբետային գումարից նվազեցվող գումար» բառերով.
3) 4-րդ մասը «կանխավճարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հանրային ծառայության կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունները» բառերով.
4) 5-րդ մասի «որոնք համարվում են դեբետային գումարներ), իսկ հարկային պարտավորության առաջացման դեպքում՝ սկզբնական հարկի վճարման վերջնաժամկետից սկսած՝ հաշվարկվում են տույժեր» բառերը փոխարինել «որոնք մուտքագրվում են միասնական հաշվին` Օրենսգրքի 74-րդ կամ Օրենսգրքի 95-րդ հոդվածին համապատասխան), իսկ հարկային պարտավորության առաջացման դեպքում հաշվարկվում են տույժեր՝ Օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան» բառերով.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Հարկային պարտավորությունների հաշվառման, դրանց մարման վերաբերյալ հարկային մարմինը յուրաքանչյուր հարկ վճարողի մասով վարում է անձնական հաշվի քարտ՝ էլեկտրոնային եղանակով: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է հարկային մարմինը: Անձնական հաշվի քարտը վարվում է առանձին-առանձին՝
1) ըստ հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների.
2) ըստ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների:»:
Հոդված 20. Օրենսգրքի 320-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով առաջադրված՝ պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունները եւ դեբետային գումարները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում հաշվառվում են Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով՝ ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը:»:
Հոդված 21. Օրենսգրքի 321-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վերստուգման եւ նախորդ ստուգման (կամ վերստուգման) արդյունքների գումարային տարբերությունները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում հաշվառվում են վերստուգման ակտն Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը՝ Օրենսգրքի 320-րդ հոդվածի համաձայն (անկախ խախտման տեսակների փոփոխությունը հաշվի առնելուց):».
2) 3-րդ մասի «անձնական հաշվի քարտերում (հատուկ անձնական հաշվի քարտերում)» բառերը փոխարինել «Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում» բառերով:
Հոդված 22. Օրենսգրքի 325-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «օրը» բառից հետո լրացնել «, իսկ վարչական ակտի միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր՝ դրանց՝ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման օրը» բառերով.
2) 2-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվին» բառերով.
3) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հարկային պարտավորությունները մարվում են միասնական հաշվում առկա գումարների հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: Միասնական հաշվի միջոցով մարվում են այն հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները, որի մասով Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացվում հարկային հաշվարկ, այդ հարկի կամ վճարի գծով կանխավճարները, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, ինչպես նաեւ դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գումարները, բացառությամբ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկի կամ վճարի, տույժերի, տուգանքների գծով գումարների:
4. ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են տվյալ հարկատեսակի գծով անձնական հաշվի քարտում առկա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին՝ Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասին եւ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ապա սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միասնական հաշվում առկա գումարի հաշվին:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով.
«4.1. Միասնական հաշվում առկա գումարները մինչեւ տվյալ հարկի գծով պարտավորությունների կատարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ կարող են ուղղվել հարկ վճարողի նշած հարկային պարտավորությունների մարմանը:
4.2. Հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգը չկիրառվելու դեպքում հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի օրը միասնական հաշվում առկա գումարներից մարումներն իրականացվում են ինքնաշխատ եղանակով:».
5) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են սոցիալական վճարի հարկային պարտավորությունները:».
6) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության դեպքում կամ դրանք մարվելուց հետո միասնական հաշվում առկա գումարների հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ մարման օրվա դրությամբ առկա եւ ավելի վաղ վճարման վերջնաժամկետ ունեցող հարկային պարտավորությունների հերթականության, իսկ մարման օրվա դրությամբ վճարման վերջնաժամկետները համընկնելու (ժամկետները նույնն են) դեպքում հարկային պարտավորությունները մարվում են Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված անձնական հաշվի քարտի վարման կարգին համապատասխան, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքի: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետեւ՝ տույժերի, որից հետո՝ տուգանքների գումարները:».
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Վարչական ակտի միասնական հաշվի միջոցով մարվում են հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկի կամ վճարի գծով պարտավորությունները, այդ թվում՝ տույժերի, տուգանքների գծով, ինչպես նաեւ Օրենսգրքով սահմանված տուգանքների, վնասի հատուցման գումարների գծով պարտավորությունները: Վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարներից առաջնահերթ մարվում են սոցիալական վճարի հարկային պարտավորությունները, այնուհետեւ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները մարվում են ըստ մարման օրվա դրությամբ առկա եւ ավելի վաղ վճարման վերջնաժամկետ ունեցող հարկային պարտավորությունների հերթականության, իսկ մարման օրվա դրությամբ վճարման վերջնաժամկետները համընկնելու (ժամկետները նույնն են) դեպքում հարկային պարտավորությունները մարվում են Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ անձնական հաշվի քարտի վարման կարգին համապատասխան: Ընդ որում, հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետեւ՝ տույժերի, որից հետո՝ տուգանքների, վնասի հատուցման գումարները:».
8) 8-րդ մասը «Միասնական հաշվին» բառերից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվին» բառերով:
Հոդված 23. Օրենսգրքի 326-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 326. Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման օրը
1. Միասնական հաշվին գումարների մուտքագրման օր է համարվում՝
1) միասնական հաշվին վճարում կատարելու արդյունքում միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը.
2) ճշտված հարկային հաշվարկների ներկայացման արդյունքում առաջացած գումարների մասով՝ ճշտված հարկային հաշվարկի ներկայացման ամսաթիվը.
3) Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը.
4) Օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը.
5) Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը.
6) Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումարը միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը.
7) վարչական ակտի միասնական հաշվից միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը.
8) դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում հարկային պարտավորության պակասեցումից կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից առաջացած գումարների մասով դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման ընդունման ամսաթիվը:
2. Վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման օր է համարվում՝
1) վարչական ակտի միասնական հաշվին վճարում կատարելու արդյունքում վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը.
2) միասնական հաշվից վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը.
3) համալիր հարկային ստուգման (վերստուգման) կամ ուսումնասիրության արդյունքներով հարկային պարտավորության պակասեցումից կամ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից առաջացած գումարների մասով՝ համալիր հարկային ստուգման ակտը կամ ուսումնասիրության արձանագրությունն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը:»:
Հոդված 24. Օրենսգրքի 327-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 327. Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումը, միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձը
1. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված համարված գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին՝ հարկային մարմնի սահմանած ձեւի եզրակացության հիման վրա՝ ուսումնասիրության արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
2. Միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձեւով եւ կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով: Միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին (իսկ Կառավարության սահմանած դեպքերում՝ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին) կամ վարչական ակտի միասնական հաշվին կամ միասնական հաշվին: Վճարողի բանկային հաշվին (իսկ Կառավարության սահմանած դեպքերում՝ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին) գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:»:
Հոդված 25. Օրենսգրքի 348-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հիմնավորվածությունն ուսումնասիրելու եւ միասնական հաշվին մուտքագրելու նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի դիմումի հիման վրա իրականացնում է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրություն (այսուհետ սույն հոդվածում նաեւ՝ ուսումնասիրություն): Սույն մասով սահմանված դիմումի ձեւը եւ լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:».
2) 6-8-րդ, 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 26. Օրենսգրքի 401-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «այն դեպքերում, երբ» բառերը եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ճշտման արդյունքում՝ ճշտված եւ նախորդ հաշվարկում ներառված տվյալներով առաջացող դեբետային գումարի բացասական տարբերության չափով՝ որպես հարկային պարտավորություն հաշվառվող գումարների նկատմամբ՝
ա. տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքով սահմանված պարտավորությունների մարմանը մասնակցելու օրվանից սկսած, եթե այդ գումարները Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվել են ԱԱՀ-ի պարտավորությունների մարմանը, կամ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվել են ակցիզային հարկի պարտավորությունների մարմանը,
բ. միասնական հաշվին մուտքագրման օրվանից սկսած, եթե այդ գումարները Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին կամ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին համապատասխան մուտքագրվել են միասնական հաշվին:»:
Հոդված 27. Օրենսգրքի 457-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Մինչեւ 2024 թվականի հուլիսի 1-ը հաշվառված եւ չկատարված (չմարված) հարկային պարտավորությունները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում հաշվառվում են հարկային մարմնի սահմանած կարգով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.
«8. Մինչեւ 2024 թվականի հուլիսի 1-ը հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով հաշվառված եւ չկատարված (չմարված) հարկային պարտավորությունները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում հաշվառվում են հարկային մարմնի սահմանած կարգով:
9. 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները հաշվառվում են որպես ռիսկային փոխհատուցվող գումարներ: ԱԱՀ-ի մասով այդ փոխհատուցվող գումարները կարող են ուղղվել ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մարմանը՝ Օրենսգրքի
74-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, կամ մուտքագրվել միասնական հաշվին՝ Օրենսգրքի 74-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, իսկ ակցիզային հարկի մասով այդ փոխհատուցվող գումարները կարող են ուղղվել ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարմանը՝ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, կամ մուտքագրվել միասնական հաշվին՝ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան:
10. 2024 թվականի հուլիսի 1-ից հետո հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում (այդ թվում՝ ճշտված) արտացոլված կամ հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունները՝ անկախ որ հաշվետու ժամանակաշրջանին են վերաբերում, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հաշվառվում են հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում՝ հարկային մարմնի սահմանած կարգով:»:
Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 15-րդ հոդվածի 2-րդ եւ 19-րդ հոդվածի 5-րդ կետերով, 24-րդ հոդվածով, 25-րդ հոդվածի 1-ին կետով եւ 27-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը սահմանվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
24.03.2023
Երեւան
ՀՕ-101-Ն