ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 435-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «համատեղ իրավական ակտով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Անշարժ գույքի վրա արգելանք դնելու դեպքում հարկային մարմինն անհրաժեշտ փաստաթղթերը անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից սկսած՝ մեկ տարվա ընթացքում:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին եւ տարածվում է Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ներկայացման իրավահարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
08.05.2023
Երեւան
ՀՕ-146-Ն