ՕՐԵՆՔԸ
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀO-23-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպություն» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մարմին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «գրանցամատյանը» բառից հետո լրացնել «եւ հրապարակում պաշտոնական կայքէջում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով:
«7. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված oրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դրույթները չեն տարածվում «մաքսային տարանցում», «մաքսային պահեստ» եւ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակների վրա:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.06.2023
Երեւան
ՀՕ-180-Ն