ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության կողմից կամավորին՝ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցումը՝ ոչ ավելի, քան գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափերով, որոնք հիմնավորված են Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվարկային փաստաթղթերով.»:
Հոդված 2. Օրենսգրքի 412-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «չներկայացնելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելը» բառերով.
2) 1-ին մասը «չներկայացնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու» բառերով, «գանձվում է» բառերից առաջ՝ «կամ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպությունից» բառերով, իսկ «վարձու աշխատողի» բառերից հետո՝ «կամ կամավոր աշխատանք կատարող անձի» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
10.07.2023
Երեւան
ՀՕ-204-Ն