Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 14.06.2023
Հոդված 1.   «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «աշխատանքներ կատարելու» բառերից հետո լրացնել  «(, բացառությամբ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.

«4.2. «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու ժամանակահատվածը չի հաշվառվում աշխատանքային ստաժում՝ անկախ եկամուտ (ֆինանսական կամ գույքային միջոցների կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցում կամ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցում) ստանալու կամ եկամտային հարկ վճարած լինելու հանգամանքից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

10.07.2023
Երեւան
ՀՕ-216-Ն