ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը «շենքերն ու շինությունները» բառերից հետո լրացնել «՝ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) դասակարգման համաձայն» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-12-րդ կետերով.
«10) մասնագիտական վերապատրաստման վկայական՝ վտանգավոր բեռներ փոխադրելու պահանջների մասնագիտական ստուգման դրական արդյունքի հիման վրա վարորդներին եւ անվտանգության մասնագետներին տրվող համապատասխան նմուշի փաստաթուղթ.
11) մասնագիտական վերապատրաստում՝ վտանգավոր բեռների փոխադրման պահանջների կազմակերպման, անվտանգ փոխադրումների իրականացման, վթարների հավանականության նվազեցման, ինչպես նաեւ վթարային արձագանքման վերաբերյալ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներին համապատասխան ծրագրերով վարորդների եւ անվտանգության մասնագետների մասնագիտական ուսուցում, որն իրականացնելու են վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունները.
12) հատուկ վտանգավոր բեռներ՝ վտանգավոր բեռներ, որոնք իրենց ֆիզիկաքիմիական հատկություններով մարդկանց կյանքին ու առողջությանը պատճառող վնասի եւ շրջակա միջավայրի համար վտանգավորության բարձր աստիճան ունեն եւ ցանկացած տեսակի մեկուսացում են պահանջում:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետի «փոխադրումների համար» բառերը փոխարինել «փոխադրումներին» բառով.
2) 4-րդ կետից հանել «եւ դրանց փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետները» բառերը.
3) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-11-րդ կետերով.
«7) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.
8) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու՝ որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձեւը եւ տրման կարգը.
9) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները.
10) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձեւը եւ տրման կարգը.
11) հաստատում է անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձեւը եւ տրման կարգը:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ կետերով.
«8) կազմակերպում է վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու եւ վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման վկայական տալու գործընթացը.
9) ապահովում է վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում միջպետական համագործակցությունը:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում եւ 14-րդ հոդվածի վերնագրում ու ամբողջ տեքստում «վտանգավոր բեռներ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «հատուկ վտանգավոր բեռներ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Փոխադրողը պարտավոր է ուղեկցող անձնակազմի միջոցով ապահովել հատուկ վտանգավոր բեռների փոխադրումը:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) անցնում է առանձին դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստում, հանձնում է որակավորման քննություններ եւ դրանց դրական արդյունքի հիման վրա ստանում է վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայական:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.
«4. Վտանգավոր բեռներ փոխադրողը ապահովում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ստացումը:
5. Վտանգավոր բեռներ փոխադրողը, «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով (ԱԴՌ) նախատեսված պահանջներին համապատասխան, պետք է ունենա վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետ, որը պետք է անցնի մասնագիտական վերապատրաստում, հանձնի որակավորման քննություն եւ դրա դրական արդյունքի հիման վրա ստանա մասնագիտական վերապատրաստման վկայական:»:
Հոդված 7.
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «իրավական ակտերի» բառերից հետո լրացնել «, «Վտանգավոր բեռների միջազգային
ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ)» բառերով:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
3. Վտանգավոր բեռների փոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, ապահովել անվտանգության մասնագետների առկայությունը եւ վերապատրաստումը, վարորդների մասնագիտական վերապատրաստումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.10.2023
Երեւան
ՀՕ-297-Ն