Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2023

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «քրեակատարողական ծառայողը» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «քրեակատարողական ծառայողի» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ 3-րդ մասի 6-րդ կետը «քրեակատարողական ծառայողի» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայողի» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.12.2023
Երեւան
ՀՕ-426-Ն