Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՕ-101-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.02.2024
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի  1-ի ՀՕ-101-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առաջին «չափանիշներին» բառը փոխարինել «չափանիշներին, այդ թվում` հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգով (այսուհետ` Կառավարության սահմանած չափանիշներ),» բառերով:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետի «2024 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ը» բառերով.

2) 2-րդ կետի «2024 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ը» բառերով, «հունիսի 30-ի դրությամբ» բառերը` «դեկտեմբերի 31-ի դրությամբ» բառերով, իսկ «2024 թվականի հուլիսի 1-ից» բառերը` «2025 թվականի հունվարի 1-ից» բառերով:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում «2024 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ից» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

25.03.2024
Երեւան
ՀՕ-111-Ն