Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ 127-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Oրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում «1-ին եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում շարունակվում են կիրառվել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 127-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված դրույթները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

02.05.2024
Երեւան
ՀՕ-145-Ն