ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 236-րդ հոդվածում՝
1) 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «դատական ակտերի» բառերը.
2) 4-րդ մասի «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 431-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
«11.1. Եթե հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը Օրենսգրքով սահմանված կարգով փոխարինվում է հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, եւ այդ ապահովման միջոցով ապահովված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման նպատակով հարուցված է կատարողական վարույթ, ապա հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջնորդություն է ներկայացնում այդ կատարողական վարույթն ավարտելու մասին՝ պայմանով, որ հարկ վճարողը նախապես հատուցում է նման միջնորդության հետեւանքով ծագող՝ կատարողական վճարների գծով պահանջատիրոջ ծախսերը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հանրապետության» բառերը փոխարինել ««Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.05.2024
Երեւան
ՀՕ-209-Ն