Armenian      
Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.10.2024
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի ««Փոքր» օբյեկտ» հասկացության «դ» ենթակետում «բոլոր կարգի հաշմանդամները» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «բ» կետի «հաշմանդամության խումբ են ձեռք բերել» բառերը փոխարինել «ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, իսկ նույն կետից հանել «, խեղումների» բառը.

2) «դ» կետի «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, «հաշմանդամության խումբ ստացած» բառերը՝ «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:

Հոդված 3. Օրենքում գործածվող՝ վնասվածքի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղման հետեւանքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց վրա:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

21.10.2024
Երեւան
ՀՕ-355-Ն