ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ գլխի վերնագիրը «ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառից առաջ լրացնել «ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 48.2-րդ հոդվածով.
«Հոդված 48.2. Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները
1. Միասնական սոցիալական ծառայությունը՝
1) գործատուներից, պետական մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը.
2) հարկային մարմնից, պետական կառավարման եւ այլ մարմիններից ստանում է տեղեկատվական շտեմարանը ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Կառավարության սահմանած դեպքում եւ կարգով ստուգում է դրանց հավաստիությունը.
3) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին, պետական կառավարման եւ այլ մարմիններ՝ տեղեկատվական շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու եւ դրանք փոփոխելու համար.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում եւ վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.
5) վարում է տեղեկատվական շտեմարանը, այդ շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց եւ պետական մարմիններին ու կազմակերպություններին.
6) կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքում՝ աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.
7) իրականացնում է օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2024
Երեւան
ՀՕ-418-Ն