ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ընդունվել է 24.10.2024
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «օգնություններն ու օժանդակությունները» բառերը փոխարինել «օգնությունը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
11.11.2024
Երեւան
ՀՕ-420-Ն