Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2024

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 87-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-8-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) քսայուղը: Սույն կետի կիրառության իմաստով՝ քսայուղը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 7 - 2710 19 9 ծածկագրերին դասվող ծանր թորվածքները եւ ԱՏԳ ԱԱ 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 ծածկագրերին դասվող քսանյութերը.

7) բենզինը: Սույն կետի կիրառության իմաստով՝ բենզինը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 12 ծածկագրին դասվող թեթեւ թորվածքները եւ նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 12 310 0 ծածկագրին դասվող ավիաբենզինի.

8) դիզելային վառելիքը: Սույն կետի կիրառության իմաստով՝ դիզելային վառելիքը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 1 - 2710 19 6 ծածկագրերին դասվող միջին եւ ծանր թորվածքները, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 210 0 ծածկագրին դասվող ավիավառելիքի.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին եւ 10.2-րդ կետերով.

«10.1) նյութերը (հավելանյութերը): Սույն կետի կիրառության իմաստով՝ նյութերը (հավելանյութերը) ներառում են ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին դասվող հակաճայթիչները, հակաօքսիդիչները, խեժագոյացման արգելակիչները, թանձրացուցիչները, հակաքայքայիչ նյութերը եւ պատրաստի այլ հավելանյութեր՝ նախատեսված նավթամթերքների (ներառյալ՝ բենզինի) կամ այլ հեղուկների համար, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները.

10.2) արգելակման, հիդրավլիկ եւ այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ պարունակող, որոնք դասակարգվում են ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ծածկագրին.»:

Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակում՝

ա. 16-րդ տողի «2710 19 710 0 - 2710 19 980 0» ծածկագրերը փոխարինել «2710 19 7 - 2710 19 9» ծածկագրերով,

բ. 18-րդ եւ 19-րդ տողերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18. 2710 19 1 - 2710 19 6 դիզելային վառելիք 1 տոննա 14200
19. 2709 00
2710 20
2710 9
հում նավթ, նավթամթերք 1 տոննա 29450»,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին եւ 19.2-րդ տողերով.

«19.1. 3811 նյութեր (հավելանյութեր) 1 տոննա 43600
19.2. 3819 00 000 0 արգելակման, հիդրավլիկ եւ այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ պարունակող 1 կգ 550».

2) 7-րդ մասը «մեկ տոննայի» բառերից առաջ լրացնել «եւ նյութերի (հավելանյութերի)» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 346-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը եւ 3-րդ մասը «հարկային տարվա որեւէ ժամանակահատվածում» բառերից առաջ լրացնել «տվյալ հարկային տարվա կամ տվյալ հարկային տարվան նախորդող» բառերով.

2) 10-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի «տարբեր տեսակների» բառերը փոխարինել «նույն կամ համանման» բառերով, իսկ նույն ենթակետը «տարբերությունները» բառից հետո լրացնել «` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջեւ տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը» բառերով.

3) 11-րդ մասի «տարբեր տեսակների» բառերը փոխարինել «նույն կամ համանման» բառերով, իսկ նույն մասը «տարբերությունները» բառից հետո լրացնել «` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջեւ տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.12.2024
Երեւան
ՀՕ-474-Ն