ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ կետերով.
«7.1) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի, բացառությամբ անշարժ գույքի եւ սույն մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ Կառավարության սահմանած դեպքերում, կարգով եւ ժամկետներում.
7.2) հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների եւ դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը` Կառավարության սահմանած դեպքերում, կարգով եւ ժամկետներում.».
2) 7-րդ մասի «եւ 2-րդ կետերում» բառերը փոխարինել «, 2-րդ եւ 7.1-ին կետերում» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերը «քանակը» բառից հետո լրացնել «, ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ Կառավարության սահմանած դեպքերում, կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ապրանքային դիրքի» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագրի» բառերով.
2) 3-րդ մասի 8-րդ կետի «ապրանքային դիրքը» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը «առանձնահատկությունները» բառից հետո լրացնել «, դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 416-րդ հոդվածում 4-րդ մասի «ապրանքային դիրքի» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագրի» բառերով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում նույն հոդվածներով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ընդունելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
16.12.2024
Երեւան
ՀՕ-491-Ն