ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 416-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում նշված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 416-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.
«6. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա սխալ ԱՏԳ ԱԱ ծածկագիր կամ աշխատանքի կամ ծառայության սխալ կոդ տպագրելու դեպքում, երբ պահպանված են հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության համար սահմանված մյուս բոլոր կանոնները, կիրառվում է նախազգուշացում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված խախտումը թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 3-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.02.2025
Երեւան
ՀՕ-21-Ն